Նովակ Ջոկովիչը չի կարողանա մասնակցել US Open-ին, եթե ամերիկյան կողմը բացառություն չանի

352

բլդոնի մրցաշարի հաղթողի կոչումը 7-րդ անգամ նվաճած Նովակ Ջոկովիչն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի ԱՄՆ-ի բաց առաջնությանը։ Սերբ թենիսիստը մտադիր չէ պատվաստվել կորոնավիրուսի դեմ։

«Այս պահին, հաշվի առնելով իմ կարգավիճակը, ես չեմ կարող մեկնել ԱՄՆ։ Ինձ չի թույլատրվում։ Հույս ունեմ, որ դրական նորություններ կլինեն։

Իհարկե, կցանկանայի խաղալ ԱՄՆ-ի բաց առաջնությունում, բայց եթե դա տեղի չունենա, աշխարհի վերջը չէ։ Ինձ համար կարեւորը մարմինն ու միտքն առողջ պահելն է։ Դրա շնորհիվ ես շատ երկար տարիներ կխաղամ։ Ես դեռ հնարավորություններ կունենամ»,- Ջոկովիչի խոսքը մեջբերում է b92.net-ը։

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի չեմպիոնը ԱՄՆ-ի բաց առաջնությունում հաղթել է երեք անգամ՝ 2011-ին, 2015-ին եւ 2018-ին։

Նախորդ հոդվածըՊաշտոնական․ Վիդալը նոր ակումբ ունի
Հաջորդ հոդվածըՕլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը կներկայացնի Բահրեյնը