Նովակ Ջոկովիչի ռեկորդը

513

Սերբ Նովակ Ջոկովիչը թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչում հաղթեց բրիտանացի Քեմերոն Նորիին և սահմանեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերի ռեկորդ։ Նա 32-րդ անգամ հանդես կգա եզրափակիչում։ Ջոկովիչը գերազանցեց շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին, որը 31 անգամ է խաղացել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եզրափակիչներում՝ տանելով 20 հաղթանակ։

Երրորդը իսպանացի Ռաֆայել Նադալն է, որ մասնակցել է 30 եզրափակիչի, տարել 22 հաղթանակ։

Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-րդ տիտղոսի համար եզրափակիչում կխաղա ավստրալացի Նիկ Կիրյոսի հետ։ Մրցախաղը տեղի կունենա հուլիսի 10-ին։

Նախորդ հոդվածըԼուկա Յովիչը հեռացավ «Ռեալից»
Հաջորդ հոդվածըԱդրբեջանի ներկայացուցիչները ներողություն են խնդրել իրենց մարզիկի վարքի համար