‘Նովակ Ջոկովիչ. Ես խաղում էի հանուն իմ հոր’

688

Լոնդոնում թենիսի ATP-ի ամփոփիչ մրցաշարի եզրափակիչում աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը դրամատիկ պայքարում հաղթեց շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին` 7:6 (8:6), 7:5 եւ դարձավ մրցաշարի հաղթող։ Մրցախաղը տեւեց 2 ժամ 14 րոպե։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում էր մոտ 7 միլիոն դոլար, որից Ջոկովիչը կստանա 1.75 միլիոն դոլարը, իսկ Ֆեդերերը՝ 800 հազարը։ Այս թենիսիստների միջեւ անձնական հանդիպումների ընդհանուր հաշիվը դարձավ 16:13 հօգուտ շվեյցարացու:

Նավակ Ջոկովիչի համար սա երկրորդ հաջողությունն է ATP-ի ամփոփիչ մրցաշարում։ Ֆեդերերը այս մրցաշարում հաջողություն հասել է 6 անգամ։

«Սա ֆանտաստիկ տարի էր, սակայն ես ստիպված էի դժվարություններ հաղթահարել ոչ միայն կորտում, այլ նաեւ դրա սահմաններից դուրս: Հատկապես այս մրցաշարի ընթացքում, երբ հայրս պայքարում էր իր կյանքի համար, ինչը ինչ լրացուցիչ ուժ էր հաղորդում: Ես հանուն նրա էի խաղում, պայքարում յուրաքանչյուր խաղում: Այս տիտղոսը նրա համար է»,- ասել է սերբ թենիսիստը խաղից հետո կայացած մամուլի-ասուլիսում:

Նախորդ հոդվածը‘Վանո Սիրադեղյանն այսօր դարձավ 66 տարեկան’
Հաջորդ հոդվածը‘Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների դատավճիռը (տեսանյութ)’