Նովակ Ջոկովիչ. Տոկիո եմ մեկնում ոսկե մեդալի համար

36

Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերում թենիսի տղամարդկանց մենախաղի ֆավորիտն է եւ հաղթանակի դեպքում, կարող է կրկնել լեգենդար գերմանացի Շտեֆի Գրաֆի նվաճումը։

«Ես Տոկիո եմ մեկնում ոսկե մեդալի համար։ Դա գաղտնիք չէ։ Երբ Օլիմպիական խաղերում ներկայացնում ես երկիրդ, այդ զգացումը որեւէ այլ բանի նման չէ»,– Ջոկովիչի խոսքը մեջբերում է Թենիսի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

34–ամյա Ջոկովիչն այս մրցաշրջանում արդեն հաղթել է «Մեծ սաղավարտի» առաջին երեք մրցաշարերում։ Նա կարող է դառնալ առաջին տղամարդ թենիսիստը, որը նվաճում է «Ոսկե սաղավարտը»՝ «Մեծ սաղավարտի» չորս տիտղոսներն ու օլիմպիական չեմպիոնի կոչումը, եթե հաղթի նաեւ Օլիմպիական խաղերում եւ ԱՄՆ–ի բաց առաջնությունում։ 1988 թվականին Շտեֆի Գրաֆը կանանց մենախաղում հասել է այդ նվաճմանը։

Տոկիոյում թենիսի օլիմպիական մրցաշարը կմեկնարկի հուլիսի 24–ին եւ կավարտվի օգոստոսի 1–ին։ Ռիո–2016–ի օլիմպիական տիտղոսը տղամարդկանց մենախաղում նվաճել էր բրիտանացի Էնդի Մարեյը։

Նախորդ հոդվածըՌՖՄ-ն դիտարկում է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչի 3 թեկնածություն
Հաջորդ հոդվածըՎաղարշակ Հարությունյանը ազատվել է պաշտոնից, Կարապետյանը՝ ՊՆախարարի առաջին տեղակալ