Նովոսիբիրսկի մարզի զորակոչված բնակիչները շրջանի բյուջեից միանգամից կստանան 100 հազար ռուբլի։
Միջոցները կտրամադրվեն հոկտեմբերին, երկուշաբթի տարածքի կառավարության օպերատիվ խորհրդակցության ժամանակ հայտարարել է նահանգապետ Անդրեյ Տրավնիկովը։ Նա դիմել է տարածաշրջանի ֆինանսների և հարկային քաղաքականության նախարար Վիտալի Գոլուբենկոյին՝ անհրաժեշտ գումարը տրամադրելու խնդրանքով։
Տրավնիկովը նաև հավելել է, որ անցյալ շաբաթվա ընթացքում Նովոսիբիրսկի ռազմական բարձրագույն հրամանատարական ուսումնարանի զորահավաքի կետում աշխատել է խորհրդատվական կենտրոն՝ հարցերը հավաքելու, ինչպես Նովոսիբիրսկի մարզից, այնպես էլ այլ շրջաններից զորակոչված և ուսումնարանի տարածքում գտնվող քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու նպատակով։
Մեկ շաբաթվա ընթացքում կենտրոն է դիմել 2 516 մարդ, նշել է նահանգապետը։
Փոխանցում է tass.ru-ն։