Նովոսիբիրսկի շրջանում օդանավը վայրէջք է կատարել գետնին

115

«Ուրալյան ավիաուղիների» ինքնաթիռը, նախնական տվյալներով, վայրէջք է կատարել Նովոսիբիրսկի մարզի Ուբինսկի գյուղի շրջանում, գետնին։ Տուժածներ չկան, ТАСС-ին հաղորդել են շրջանային ԱԻՆ-ից։

ԱԻՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունը հաղորդել է, որ օդանավում եղել է 159 ուղևոր, նրանցից 23-ը՝ երեխաներ, և անձնակազմի վեց անդամ։ Բոլոր ուղևորները տարհանվել են։

Ուբինսկի շրջանի ղեկավարը տեղեկացրել է, որ ինքնաթիռի կմախքը չի վնասվել, և արտակարգ վայրէջք կատարելուց հետո այնտեղ հրդեհ չի բռնկվել։

Դատախազությունը ստուգումներ է անցկացնում օդանավի վթարային վայրէջքի կապակցությամբ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊոլ Պոգբայի դոպինգ թեստի պատասխանը դրական է
Հաջորդ հոդվածըՍոլբակեն․ «Ոսկե գնդակը» կստանա Մեսսին