‘Նովոսիբիրսկում տեղադրել են Ստալինի հուշարձանը’

745

Ըստ տեղական լրատվամիջոցների՝ Նովոսիբիրսկում տեղադրվել է Իոսիֆ Ստալինի հուշարձանը:

Էքսկավատորավար Վիկտոր Դմիտրիևը տեղի գործարանի անգարներից մեկում գտել է Ստալինի վնասված կիսանդրին, վերականգնել այն, ներկել ոսկեգույն ու սև ներկերով և տեղադրել շենքի առջև՝ բետոնե  պատվանդանի վրա: Քաղաքի իշխանություններն առայժմ որևէ կերպ չեն արձագանքել հուշարձանի տեղադրմանը: «Նա ընկած էր աղբի, փոշու մեջ, կրծքի շքանշանները կոտրված էին, մի խոսքով՝ վատ վիճակում էր: Ես էլ մտածեցի՝ «Առաջնորդին վայել չէ կեղտի մեջ թավալ տալ»,- իր գտածոյի մասին պատմել է Դմիտրիևը:

Նովոսիբիրսկի բնակիչների վերաբեմունքը հուշարձանի հանդեպ տարբեր է. տարեցները ծաղիկներ են դնում նրա պատվանդանին, երիտասարդ ակտիվիստներն, ընդհակառակը, փորձեր են անում կոտրել կիսանդրին: Երեկ արդեն պոկել էին առաջնորդի քիթը, փոխանցում է gazeta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Կրեմլ. Կիևը գրավելու վերաբերյալ Պուտինի խոսքը կոնտեքստից կտրված է ներկայացվել’
Հաջորդ հոդվածը‘Հոսանքազրկումներ Հայաստանի տարածքում ‘