‘Նորածնին թողել են մուտքի դռան դիմաց ու հեռացել ‘

715

Նոյեմբերի 6-ին, ժամը 19.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս է ահազանգել մի քաղաքացի  և հայտնել, որ իր հարևանի դռան դիմաց նորածին երեխա են թողել և հեռացել, iLur.am-ին հայտնում են ոստիկանության մամլո ծառայությունից:Նույն օրը, ժամը 21.00-ին մեկնած օպերատիվ խմբին Ջրվեժ թաղամասի մի բնակչուհի հայտնել է, որ  ժամը 19.30-ին անհայտ անձն իրենց շենքի 3-րդ հարկում գտնվող 9-րդ բնակարանի մուտքի դռան դիմաց թողել է նորածին երեխա և հեռացել:

Նորածնի բարուրի մեջ դրված է եղել հետևյալ գրությունը. «31.10.2012 թ., ՄԱՐԻԱՄԻԿ»: Նշված է եղել նաև, որ «երեխային թողնում է կարիքից դրդված»:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ երեխային անօգնական թողած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Նախորդ հոդվածը‘ Գերմանացի հրեաները պահանջում եմ դադարեցնել «Մայն Քամփֆ»-ի տպագրությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Մեդվեդեւը գոհ է Սերդյուկովի աշխատանքից ‘