‘Նորայր Ասլանյանը տեղափոխվեց «Վիլեմ II»’

712

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նորայր Ասլանյանը կարիերան կշարունակի հոլանդական «Վիլլեմ II» ակումբում, հայտնում է հոլանդական ակումբի պաշտոնական կայքը.

«Շատ ուրախ եմ, որ այսպիսի լավ ու սիրուն ակումբի կազմում եմ խաղալու առաջիկա երկու տարիներին: Ձեզանից էլ շատ շատ շնորհակել եմ հետաքրքրության համար»,- totalfootball.am-ի փոխանցմամբ՝ գրել է Նորայրը թվիթերում: «Նորայրի հետ մեր հարձակման գիծը կհոզորանա»,- ասել է «Վիլլեմ II»-ի մարզիչը: «Նա կարող է խաղալ հարձակման բոլոր դիրքերում, նա լավ հարվածներ, գոլ խփելու ունակություն և արագություն ունի»: Ասլանյանը նոր ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով և երկու տարվա պայմանագիր է ստորագրել:

«Վիլլեմ II»-ը Հոլանդիայի նախորդ առաջնությունում վերջին տեղն է զբաղեցրել և դուրս է մնացել բարձրագույն դիվիզիոնից: Ասլանյանի նոր ակումբը հարուստ պատմություն ունի և Հոլանդիայի եռակի չեմպիոն է՝ 1916, 1952, 1955:

Նախորդ հոդվածը‘Գիշերային ցույցեր Եգիպտոսում. 16 զոհ’
Հաջորդ հոդվածը‘Վթար Երևան-Վանաձոր ճանապարհին. կա 3 զոհ’