‘
Սերժ Սարգսյանի փեսայի՝ օրերս Վատիկանում ՀՀ դեսպան նշանակված Միքայել Մինասյանի համար պետք է առանձին դեսպանատուն բացվի՝ առանձին շենքով, առանձին աշխատակազմով: Ըստ «Ժողովուրդ»-ի՝ սա նշանակում է՝ հարկատուներիս հաշվին պետական բյուջեից հսկայական գումարներ են ծախսվելու, ընդ որում, անհասկանալի է, թե ինչու: Բանն այն է, որ այնտեղ Հայաստանը չունի գաղթօջախ, բացի այդ, մինչև հիմա Վատիկանում դեսպանի պարտականությունները համատեղության կարգով իրականացնում էր Ֆրանսիայում ՀՀ դեսպանը:
Վատիկանում ՀՀ դեսպանատունը տեղակայված է լինելու Հռոմում, որտեղ կա նաև Իտալիայում ՀՀ դեսպանատուն, բայց այս երկու դեսպանատները պարտադիր պետք է լինեն առանձին. Վատիկանի և Իտալիայի միջև ժամանակին կնքվել է համաձայնագիր, ըստ որի՝ Հռոմում որևէ դեսպան չի կարող համատեղության կարգով լինել նաև Սուրբ աթոռի դեսպանը: Այնպես որ, հանուն Իտալիայում կրթություն ստացած փեսայի՝ նորանոր ծախսեր են սպասվում:
‘