Նորաշեն համայնքի հարակից տարածքից տարհանվել է ևս 2 աճյուն

533

2020 թվականին Արցախի դեմ սկսված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Հադրութի շրջանում:

Ադրբեջանի կողմից բռնազավթված Նորաշեն համայնքի հարակից տարածքից հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է ընդհանուր 1651 աճյուն:

Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայություն

Նախորդ հոդվածըԱդրբեջանական զինված ծառայողները փակել են նաև Գորիսից Որոտան տանող ճանապարհը․ ՄԻՊ
Հաջորդ հոդվածըԵԼ․ «Ալաշկերտը» չհաղթահարեց «Գլազգո Ռեյնջերսի» արգելքը