‘Նորարար երկրների ցուցակում Հայաստանը 59-րդն է’

1781

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը՝ INSEAD բիզնես-դպրոցի եւ Կոռնելյան համալսարանի հետ համատեղ հրապարակել է «Գլոբալ իննովացիոն ինդեքսի» տարեկան վարկանիշը:  127 երկրների շարքում Հայաստանն զբաղեցնում է 59-րդ տեղը: 

Անընդմեջ յոթերորդ անգամ ամենանորարար երկրների ցուցակը գլխավորում է Շվեյցարիան: Նրան հետեւում են Շվեդիան, Նիդերլանդները, ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան: Առաջին 25 հորիզոնականներից 24-ն զբաղեցրել են բարձր եկամուտ ունեցող երկրները՝ ի բացառություն Չինաստանի, որը հայտնվել է 22-րդ տեղում:

Նորարարական տեխնոլոգիաների զարգացման առումով Հնդկաստանը զարգացման միջին մակարդակ ունեցող երկրների շարքում առաջատարն է: Հայաստանն այս ցուցանիշով գերազանցում է իր հարեւաններից Վրաստանին (68) եւ Ադրբեջանին՝ (82): ԵԱՏՄ երկրների թվում, բացի Ռուսաստանից (45), Հայաստանը եւս առաջատար դիրքում է հայտնվել՝ հետեւում թողնելով Ղազախստանին (78) Բելառուսին (88) Տաջիկստանին եւ (94) Ղրղզստանին (95):

 

Նախորդ հոդվածը‘Լոնդոնում հրդեհի պատճառով զոհերի թիվը հասել է 17-ի’
Հաջորդ հոդվածը‘«Norway Chess». Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վիշվանաթան Անանդի հետ’