‘Նորից նույնը. Վահե Գրիգորյանի անունը «հաղթող եռյակում» չպետք է լինի. Տեսանյութ’

1417

Փետրվարի 27-ին ավարտվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը: Երեկ հայտնի է դարձել, որ թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող են ճանաչվել նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, միջազգային իրավունքի մասնագետ Արայիկ Ղազարյանը և վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը: Հիշեցնենք, որ թեկնածուներից Արմեն Հարությունյանի անունը նախորդ մրցույթի ընթացքում առնչվել էր փաստաթղթերի ստուգման փուլում տեղ գտած կոպիտ խախտումների հետ: Ինչպես ավելի վաղ հայտարարել էին «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության ներկայացիչները, նախորդ մրցույթի ընթացքում, որը չեղյալ էր հայտարարվել, արվեց ամեն հնարավորը, որպեսզի Արմեն Հարությունյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այլընտրանք չունենա: Փաստորեն, Արմեն Հարությունյանը այս անգամ եւս «հաղթող» երեք թեկնածուների ցանկում է:

Նշենք, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս մրցույցթի ընթացքում հանձնաժողովի անդամները իրենց հերթին արեցին ամեն հնարավորը՝  թեկնածուներից փաստաբան Վահե Գրիգորյանի անունը ԵԽԽՎ ուղարկվելիք երեք թեկնածուների ցանկի մեջ չընդգրկելու համար: Վերջինիս հարցազրույցը ակնհայտ առանձնանում էր մյուս թեկնածուների հարցազրույցներից եւ համեմատության եզր անգամ չկար նրա եւ մրցույթի որեւէ այլ մասնակցի միջեւ:

«Սիվիլնեթ»-ը հրապարակել է Վահե Գրիգորյանի` մրցութային հանձնաժողովի հետ հարցազրույցն ամբողջությամբ: 

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանը հետմահու պարգեւատրել է սպանված զինվորին’
Հաջորդ հոդվածը‘Իրանում տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում’