‘«Նորմանդական քառյակի» գրեթե 14 ժամ տեւած բանակցային մարաթոնը ավարտվել է’

814

Tass.ru-ն տեղեկացնում է, որ  ՌԴ, Ուկրաինայի, Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Պետր Պորոշենկոյի, Ֆրանսուա Օլանդի, ինչպես նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջեւ բանակցությունները ավարտվել են:

Ապա առաջնորդները լքել են բանակցությունների դահլիճը՝ սկզբում Պորոշենկոն, հետո Պուտինը եւ իրենից հետո՝ Օլանդն ու Մերկելը:

Ինչպես սպասվում է, նրանք մամուլի համար հայտարարությամբ հանդես կգան, սակայն համատեղ ելույթ լրագրողների առջեւ նախատեսված չէ: Հավանական է, որ Օլանդն ու Մերկելը կհանդիպեն եվրոպական մամուլի հետ, իսկ Պուտինն ու Պորոշենկոն կշփվեն իրենց լրագրողական շրջանակների հետ:
Ինչպես փոխանցում է Agence France-Presse-ն, Ուկրաինայի նախագահ Պետր Պորոշենկոն զերծ է մնացել բանակցությունների արդյունքների մանրամասն մեկնաբանումից: Նա լրագրողներին ասել է, որ «դեռեւս լավ նորություններ չկան»: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Ուկրաինային նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը բանակցություններին առաջ է քաշել «անընդունելի» նախապայմաններ:

 

 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը կրկին փորձում է վաճառել Որոտանի կասկադը’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաջորդ շաբաթ կայցելեն տարածաշրջան’