‘Նորություններ ապառնի ժամանակով. Գյումրու օրինակով տեխնոլոգիական կենտրոն կստեղծվի նաև Վանաձորում’

806

Հաշվի առնելով Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հիմնման հաջողված օրինակը` ՀՀ վարչապետի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ավելի վաղ ստորագրված վարկային համաձայնագրով նախատեսվում է համանման տեխնոլոգիական կենտրոն ստեղծել նաև Վանաձոր քաղաքում:

Կառավարության որոշմամբ նպատակահարմար է համարվել կենտրոնի ստեղծման ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր ճանաչել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, որին էլ փոխանցվել են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի առաջին մասնաշենքի երեք եռահարկ հատվածները: «Սա լավ լուր է ոչ միայն երիտասարդ վանաձորցիների, այլև քաղաքի բոլոր բնակիչների համար», — նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նշենք, որ iLur.am-ը արդեն անդրադարձել է նմանատիպ՝ իրականության հետ ոչ մի աղերս չունեցող նորություններին՝ որակելով դրանք նորություններ ապառնի ժամանակով:

 

Նախորդ հոդվածը‘«Ղարաբաղյան հակամարտությունում ժամանակն աշխատում է հօգուտ Ռուսաստանի, այլ ոչ թե` Հայաստանի կամ Ադրբեջանի»’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի պոչամբարները դանդաղ գործողության ականի են նման. Բնապահպան’