‘
Օսլոյի համալսարանին կից՝ ռադիոլոգիայի ինստիտուտի նորվեգացի ուռուցքաբանները մրցանակ են ստացել քաղցկեղի բուժման նոր մեթոդ մշակելու համար: Այս գյուտը կհեշտացնի և կէժանացնի քաղցկեղի բուժումը, հաղորդել է VG թերթը:
Ideprisen-2014 ազգային մրցանակն ամեն տարի տրվում է ամենանշանակալի նորարարական աշխատանքների համար: 100 հազար կռոն (մոտավորապես 15 հազար դոլար) մրցանակը տրվում է Inven2 նորվեգական խոշորագույն ընկերության կողմից, որն զբաղվում է գիտական նորարարությունների առևտրայնացմամբ:
Ներկայումս իմունոթերապիան քաղցկեղային հիվանդությունների բուժման ամենահեռանկարային միջոցներից է, որի էությունն այն է, որ բուժման համար օգտագործվում են սեփական օրգանիզմի բջիջները: Ի տարբերություն քիմիոթերապիայի և ռադիոթերապիայի՝ այդ մեթոդը չի վնասում առողջ բջիջները, իսկ բուժման ընթացքը հիվանդն ավելի թեթև է տանում:
Այժմ գիտնականների առաջարկած մեթոդը թեստավորման փուլում է, սակայն նրանք հույս ունեն, որ այն գործնականում կսկսի կիրառվել մի քանի տարի անց: «Մենք այս մեթոդը թեստավորել ենք լաբորատորիայում, և արդյունքները խոստումնալից են. քաղցկեղի բջիջները ոչնչացել են,- հայտարարել է գիտնականների խմբի անդամներից մեկը:- Մեր գնահատականներով՝ հետազոտություններն ավարտելու և մեթոդը լայնորեն կիրառելու համար անհրաժեշտ կլինի երկուսից հինգ տարի»: Փոխանցում է ТАСС-ը:
‘