‘Նորվեգիայի գերմրցաշար. Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով’

1107

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկած  շախմատային գերմրցաշարի առաջին տուրում Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոն Վիշի Անանդի հետ:

Տուրի մյուս կենտրոնական պարտիան` Կառլսեն-Թոփալով, նույնպես ավարտվե ոչ-ոքի:

Մնացած պարտիաները արդյունավետ ելք ունեցան` Նակամուրա-Վան Հաո, Սվիդլեր-Համեր, Կարյակին-Ռաջաբով պարտիաներում ուժեղ գտնվեցին սպիտակները:

Այսօր տեղի կունենա 2-րդ տուրը. Արոնյանը սպիտակներով կխաղա ամերիկացի Նակամուրայի հետ: 


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


Նախորդ հոդվածը‘Մոսկվայի Կարմիր հրապարակում հաղթանակի զորահանդես է տեղի ունեցել’
Հաջորդ հոդվածը‘Թիվ 2 ԸԸՀ-ը այսօր կքննի 2/30-ում քվեարկության արդյունքները չեղյալ հայտարարելու դիմումը’