‘
Նորվեգիայի վարչապետ Իյենս Սթոլթենբերգը մի քանի ժամ անցկացրել է տաքսու ղեկի մոտ, որպեսզի խորհրդարանական ընտրություններից առաջ, ինչին, ի դեպ, մեկ ամսից պակաս ժամանակ է մնացել, շփվի Օսլոյի բնակիչների հետ: Ոչ ոք, բացի մի ուղևորից, չի ճանաչել վարչապետին: Մեքենայում վարչապետը և նրա ուղևորները քննարկել են կրթությանը, կոռուպցիայի խնդրին, բնական պաշարներն օգտագործելու հարցում կառավարության քաղաքականությանը վերաբերող հարցեր: Հաղորդվում է, որ վարչապետը ուղեվարձ չի վերցրել իր ուղևորներից, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
‘