‘
Նորվեգիայի իշխանությունները հայտարարել են, թե մտադիր չեն սիրիական քաիմիական զենքը ոչնչացնել իրենց տարածքում, ինչպես առաջարկել է ՄԱԿ-ը, հայտարարել է Նորվեգիայի ԱԳ նախարար Բերգե Բրենդեն: Նախարարի խոսքերով՝ ՄԱԿ-ը դրա համար չափազանց սեղմ ժամկետներ է տրամադրել, բացի այդ՝ Նորվեգիան խնդիրներ ունի՝ կապված տեխնիկական բազայի հետ: Միևնույն ժամանակ՝ Բրենդեն նշել է, որ Նորվեգիան, այնուամենայնիվ, հույս ունի ուղղակի դեր խաղալ այդ գործընթացում, սակայն՝ մի ուրիշ ձևով:
Ավելի վաղ ՄԱԿ-ի փորձագետները Նորվեգիային խնդրել էին ստանձնել մինչև 500 տոննա թունավոր նյութերի, այսինքն՝ Սիրիայի ենթադրյալ պաշարների գերթե կեսի ոչնչացման պարտավորությունը, փոխանցում է BBC-ն:
‘