‘
Նորվեգիան սկսել է պողպատյա ցանկապատի շինարարությունը Ռուսաստանի հետ սահմանին՝ Ստուրսկուգ- Բորիսոգլեբսկյան անցակետի շրջանում:
Արգելապատնեշը նախատեսված է երկիրը Ռուսաստանի Դաշնության տարածքից թափանցող անօրինական ներգաղթից պաշտպանելու համար: Ցանկապատի երկարությունը կկազմի 200 մետր, բարձրությունը՝ երեքուկես մետր:
Նորվեգիայի կառավարությունը նպատակահարմար է համարել ցանկապատնեշի կառուցումը, որպեսզի ապագայում սահմանափակի ներգաղթյալների հոսքը արկտիկական այդ տարածաշրջան, որն անցյալ ձմեռ ենթարկվել էր ավելի քան հինգ հազար փախստականների «գրոհին», ովքեր նորվեգա-ռուսաստանյան սահմանը հատում էին հեծանիվներով:
Ցանկապատի կառուցումը քննադատության է ենթարկվել Բարեցյան-Եվրոարկտիկական տարածաշրջանի երկրների քարտուղարության ղեկավար Լարս Գեորգ Ֆորդալի կողմից, որը մամուլին տված հարցազրույցում հայտարարել է, թե պողպատյա ցանկապատի շինարարությունը չի լուծի Ռուսաստանի հետ 200 կիլոմետրանոց սահմանի պաշտպանության խնդիրը, և ընդհանրապես՝ Ռուսաստանից ցանկապատով բաժանվելու գաղափարից սառը պատերազմի հոտ է գալիս:
Փոխանցում է BBC-ն:
‘