‘Նորվեգիան փախստականներին ետ է ուղարկում Ռուսաստան’

966

Նորվեգիան սկսել է ներգաղթյալներին, որոնք հատել են ռուսաստանա-նորվեգական սահմանը և վերջին մի քանի ամիսների ընթացքում ջանում են ստանալ փախստականի կարգավիճակ, զանգվածաբար ետ ուղարկել Ռուսաստան: Նորվեգացի իրավապաշտպանների փորձերը՝ դադարեցնելու ներգաղթյալների դուրս մղումը՝ դիմումներ հղելով ՄԱԿ-ի փախստականների հարցերով պատասխանատուներին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ հաջողությամբ չեն պսակվել:

Ինչպես BBC-ին հաղորդել է Amnesty International-ի նորվեգական բաժնի ներկայացուցիչը, ներգաղթյալների առաջին խմբաքանակը, որ հավաքվել է Ռուսաստանին սահմանակից Կիրկենես քաղաքի մերձակա ռազմաբազայում, արդեն պատրաստ է ավտոբուսներով ուղարկվել դեպի սահմանակետ:

 Մի քանի ամիս շարունակ ներգաղթյալները, որոնց մեջ գերակշռում են սիրիացիները, հենց Կիրկենեսով են հատել Նորվեգիայի սահմանը: Ռուսաստանի յուրահատուկ օրենքների պատճառով, որոնք արգելում են սահմանն այդ վայրում հատել հետիոտն, ներգաղթյալները զանգվածաբար հեծանիվներ են գնել և դրանցով անցել սահմանը: Ընդհանուր առմամբ, նորվեգական սահմանապահ ծառայության տվյալներով, 2015 թ. երկրորդ կեսին այդ կերպ Նորվեգիա է ժամանել 5 500 մարդ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Հայկական ազգայնականությունը — 2’