‘Նոր արագաչափեր Երևանում և Ծաղկաձորում’

962

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և հանրապետության բնակավայրերում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մասնավորապես, 2014 թ. նոյեմբերի 17-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերն ու տեսախցիկները.

1. ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա (թիվ 119 դպրոցի հարևանությամբ)՝ երկու արագաչափ երկու ուղղություններով՝ որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

2. Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փողոց՝ մեկ արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

3. Երևան քաղաքի Գ. Նժդեհ-Վերին Շենգավիթ 1-ին նրբանցք-Ս. Սարգսյան փողոցների խաչմերուկի տեսախցիկները:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Նախորդ հոդվածը‘«Դ!եմ եմ» ակցիա. Ոստիկանները փակել են կառավարության շենքի մուտքը. Ֆոտոշարք ‘
Հաջորդ հոդվածը‘Պատգամավոր. Անհրաժեշտ է հնարավորության սահմաններում ավելացնել Հայաստանի ռազմական բյուջեն’