‘
Նոր գենետիկ անալիզը, որը թույլ է տալիս մեծ ճշգրտությամբ կանխատեսել կրծքի քաղցկեղի ռիսկը, արդեն մոտ ապագայում կարող է հասանելի լինել բարձր ռիսկայնության գոտում գտնվող կանանց համար, հայտնում է BBC-ն:
Արյան եւ թքի անալիզը պետք է ի հայտ բերի 18 գենետիկ վարիացիաներ, որոնք ազդում են կրծքի քաղցկեղով հիվանդանալու հավանականության վրա: Առողջապահության ոլորտում աշխատող բարեգործական կազմակերպությունների կարծիքով, թեստը խոստանում է այս հիվանդության ախտորոշման գործում կտրուկ առաջընթաց գրանցել:
Միանուկլեոտիդային պոլիմորֆիզմի թեստը սկզբնական շրջանում կառաջարկվի կանանց, որոնք Մանչեսթերի Սենտ Մերի եւ Ուզենշոու հիվանդանոցներում BRCA1 եւ BRCA2 գեների մուտացիայի անալիզ են տալիս եւ որոնց ընտանիքներում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացած մարդիկ կան:
‘