‘
Մեծ Բրիտանիայի իշխանությունները չորեքշաբթի հայտարարել են, որ ԳՀՎ նախկին սպա Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման կատարողները ռուսաստանցիներ Ալեքսանդր Պետրովը և Ռուսլան Բոշիրովն են, իսկ պատվիրատուն՝ Ռուսաստանի ռազմական հետախուզությունը, որի գործողությունները թույլատրել է Մոսկվան:
Մեծ Բրիտանիան Ռուսաստանին առաջարկել է օգնել այդ երկու տղամարդկանց գտնելու հարցում: Լոնդոնն արտահանձնում չի պահանջում՝ համարելով, որ դա անօգուտ է:
Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մոսկվան թունավորմանն առնչություն չունի և նշված տղամարդկանց մասին ոչինչ չգիտի:
Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խոստացել է անել ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ընդլայնվեն:
Փոխանցում է BBC-ն:
‘