‘Նոր դիվանագիտական սկանդալ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ‘

1316

iLur.am-ը արդեն տեղեկացրել էր, որ նոյեմբերի 14-ին Սերժ Սարգսյանի` Լիոն կատարած այցի ժամանակ տեղի է ունեցել դիվանագիտական միջադեպ` կապված France 3 հեռուստաալիքի թղթակից Օլիվիե Միշելի հետ, ով հարցազրույց է վերցրել Սարգսյանից:

«La Tribune de Lyon» պարբերականում, «Հայաստանի ջղայնացած նախագահը» վերնագրով լուրի մեջ, ֆրանսիացի լրագրողը պատմում է, որ ինքը Սարգսյանին է հարցրել Հայաստանում կոռուպցիայի մասին, եւ նաեւ այն մասին, որ կասկածներ կան, որ Հայաստանը սպասարկում է սիրական ռեժիմին: Նրա խոսքով, իր տված հարցերը լարված մթնոլորտ են ստեղծել հարցազրույցից հետո: «Հարցազրույցից հետո ինձ կանչեցին հայերենի թարգմանիչն ու հայ նախարարներից մեկը, ով հայկական պատվիրակությունում էր, և մատով սպառնաց ինձ»,- հայտարարել է ֆրանսիացի լրագրողը` հավելելով, ի դեպ, որ ինքը հաստատ իր հաջորդ արձակուրդները Հայաստանում չի անցկացնելու:

\"\"

 

 

Նախորդ հոդվածը‘Մոսկվայի ոստիկանությունը պատրաստվում է դիմակայել հնարավոր անկարգություններին ‘
Հաջորդ հոդվածը‘ՈւԵՖԱ-ն մեկ խաղով որակազրկեց «Շախտյորի» հարձակվողին’