‘Նոր Զելանդիայում տեղի են ունեցել առաջին գեյ-հարսանիքները’

1326

Նոր Զելանդիան դարձել է աշխարհում 14-րդ և ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում առաջին պետությունը, որտեղ օրինականացրել են համասեռական ամուսնությունները. այստեղ տեղի են ունեցել առաջին գեյ-հարսանիքները: Ամուսնությունը գրանցել է 31 զույգ:

Ամուսնության վերաբերյալ նորզելանդական օրենքում լրացումները կատարվել էին դեռևս ապրիլին՝ չնայած եկեղեցական խմբերի սաստիկ դիմադրությանը: Պահպանողականներն օրենքը անվանել էին «մշակութային բարբարոսության վուլգար ակտ»:

Մինչև 1986 թ. Նոր Զելանդիայի օրենսդրությունը քրեական պատիժ էր նախատեսում համասեռական հարաբերությունների համար, իսկ 2005 թվականից երկրում գործում էր համասեռ միությունների քաղաքացիական ինստիտուտը:

 Մոտավորապես հազար ավստարալացի զույգեր ծրագրել են ժամանել Նոր Զելանդիա՝ ամուսնանալու նպատակով, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնի երեք թեկնածուներ կան’
Հաջորդ հոդվածը‘iLur Բլոգ. Սեյրան Օհանյանը պետական գաղտնիք է հրապարակել’