Նոր Զելանդիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ԶԼՄ-ների 23 ներկայացուցիչների դեմ

287

Ուկրաինայում հակամարտության կապակցությամբ Նոր Զելանդիան պատժամիջոցների հերթական փաթեթն է սահմանել ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Մակսուդ Շադեևի և ռուսաստանյան ԶԼՄ-ների 23 ներկայացուցիչների նկատմամբ։

Այդ մասին ասվում է երկրի արտաքին գործերի նախարար Նանայա Մահուտայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է երկուշաբթի։

Նորզելանդական նոր պատժացուցակում են հայտնվել ռուսաստանյան Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը և ռուսաստանյան այնպիսի լրատվամիջոցների աշխատակիցներ, ինչպես «Инфорос», «Южный фронт» լրատվական գործակալությունները և «Фонд стратегической культуры» էլեկտրոնային կայքը։

Ներկա դրությամբ Նոր Զելանդիան երկրի տարածք մուտք գործելու և ֆինանսական գործողություններ իրականացնելու արգելք սահմանող պատժամիջոցներ է մտցրել Ռուսաստանի և Բելառուսի ավելի քան 1 200 քաղաքացու նկատմամբ։ Բացի այդ, նաև տնտեսական կոշտ սահմանափակումներ են մտցվել, որոնց արդյունքում առևտուրը Մոսկվայի և Վելինգտոնի միջև, ըստ էության, դադարել է։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱդրբեջանցիները նորից փակել են Լաչինի միջանցքը
Հաջորդ հոդվածըՀնարավոր է՝ ԵՄ-ն ԱՄՆ-ի նախկին դեսպանին նշանակի սանկցիաների գծով հանձնակատար