Պատժամիջոցներ Բելառուսի քաղաքացիների և ձեռնարկությունների դեմ

452

Նոր Զելանդիայի կառավարությունը հայտարարել է, որ Ուկրաինայում իրավիճակի կապակցությամբ պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի մի շարք ձեռնարկությունների և քաղաքացիների, այդ թվում՝ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ, երկուշաբթի երեկոյան տեղեկացրել է Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար Նանայա Մահուտան։

«Բելառուսցի զինվորականները ապօրինի ոտնձգություն են թույլ տալիս Ուկրաինայի ինքնիշխանության նկատմամբ, և նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավորությամբ՝ այդ երկրի տարածքն օգտագործվում է հարձակումներ կատարելու նպատակով։ Նոր Զելանդիան դատապարտում է բոլոր նրանց, ովքեր աջակցում են Ռուսաստանին, և Բելառուսին կոչ է անում անհապաղ հրաժարվել նման աջակցությունից»,- ասել է երկրի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը։

Նախարարը նշել է, որ պատժամիջոցներ են սահմանվում Բելառուսի 23 քաղաքացիների, այդ թվում ՝ մի շարք զորավարների և ՊՆ աշխատակիցների, ինչպես նաև չորս կազմակերպությունների նկատմամբ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՆԱՏՕ-ն երկընտրանքի առաջ կկանգնեցնի
Հաջորդ հոդվածըԼիոն․ Կարեն Խաչանովը մեկնարկեց հաղթանակով