‘Նոր Զելանդիա — Պորտուգալիա՝ 0:4. պորտուգալացիները դուրս են գալիս կիսաեզրափակիչ (տեսանյութ)’

2544

Ռուսաստանում շարունակվում է ընթանալ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը: A խմբում տեղի ունեցան վերջին տուրի հանդիպումները:

«Կրեստովսկի» մարզադաշտում ուժերը չափեցին Պորտուգալիայի և Նոր Զելանդիայի ընտրանիները: Հանդիպումն անցավ Եվրոպայի գործով չեմպիոնների բացահայտ առավելությամբ, որոնք էլ ջախջախիչ հաղթանակ տարան 0:4 հաշվով:

Այս հաղթանակից հետո Պորտուգալիայի ընտրանին A խմբում վաստակեց 7 միավոր և դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ: Նոր Զելանդիայի ընտրանին լքում է պայքարը՝ ոչ մի միավոր չվաստակելով:

Նոր Զելանդիա — Պորտուգալիա՝ 0:4

0:1՝ Ռոնալդու (33՛ — 11մ.), 0:2՝ Բեռնարդու Սիլվա (38՛), 0:3՝ Անդրե Սիլվա (80՛), 0:4՝ Նանի (90՛)

Նախորդ հոդվածը‘Մեքսիկա — Ռուսաստան՝ 2:1. Ռուսաստանի ընտրանին լքում է պայքարը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի բռնցքամարտի առաջնության չեմպիոն’