‘Նոր զինդատախազը Արտավազդ Հարությունյանն է’

698

Սերժ Սարգսյանի որոշմամբ` Արտավազդ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում, տեղեկացնում է President.am-ը:

Արտավազդ Հարությունյանը զինդատախազի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում 2012-ի դեկտեմբերից: Մինչ այդ նա ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության` ՀՀ պաշտպանության նախարարության քննչական վարչությունում քննվող գործերի բաժնի պետն էր:

Հիշեցնենք, որ զինդատախազի պաշտոնը թափուր մնաց այն բանից հետո, երբ նախկին զինդատախազ Գեւորգ Կոստանյանը նշանակվեց գլխավոր դատախազի պաշտոնում: 

Նախորդ հոդվածը‘Մեսրոպ քահանան նշանակվել է Սերժ Սարգսյանի կրթության գծով խորհրդական’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Բռնությունը բռնություն է ծնում’