‘Նոր խոչընդոտներ՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման ճանապարհին’

1447

Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) կպահանջի բանակցություններ ԱՀԿ-ի հետ` առևտրային կազմակերպության գործընկեր երկրների օգտին փոխհատուցումների շուրջ, Սոչիում երկուշաբթի կայացած ԵԱՏՄ խորհրդի նիստից հետո լրագրողներին հայտնել է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը:

«Եթե Հայաստանը հաջողությամբ միանա մեր ձևաչափին, համաձայնագիր ստորագրի, և այն վավերացվի, ապա Հայաստանը պետք է փոխհատուցումների շուրջ բանակցություններ սկսի ԱՀԿ-ի հետ», — ասել է նա: Շուվալովը ճշտել է, որ Հայաստանը պետք է միանա միասնական մաքսային սակագնին, որն այսօր գործում է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի տարածքում: «Դա կտարբերվի նրա (Հայաստանի) պարտավորություններից,  որոնք ընդունել է ԱՀԿ շրջանակներում: Քանի որ Հայաստանի առևտրային գործընկերների  համար իրավիճակը փոխվում է, ապա Հայաստանն ԱՀԿ ընթացակարգով պետք է բանակցություններ սկսի գործընկերների հետ», — պարզաբանել է առաջին փոխվարչապետը: Նա ընդգծել է, որ մինչև ընթացիկ շաբաթվա վերջը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված հիմնական խնդիրները պետք է վերացվեն: Ինչպես և սպասվում էր, մինչև հուլիսի 1-ը պայմանագիրը պետք է պատրաստ լինի ստորագրման համար:

ԱՀԿ-ի հետ բանակցությունների կտրվածքով խոսքը կվերաբերի այդ երկրի փոխհատուցումների մասին` կապված այն բանի հետ, որ մի շարք ապրանքային դիրքերի մասով Հայաստանի մաքսադրույքները` համաձայնեցված ԱՀԿ-ին երկրի անդամակցման ժամանակ, ավելի ցածր են ՄՄ և ապագա ԵԱՏՄ անդամ երկրների կողմից կիրառվող միասնական մաքսային սակագնից, հաղորդում է Ինտեֆակսը:

Նախորդ հոդվածը‘3 ժամը լրացել է, ակտիվիստները դեռ ոստիկանությունում են ‘
Հաջորդ հոդվածը‘Լարված իրավիճակ ոստիկանության բաժանմունքի մոտ’