‘Նոր կադրային փոփոխություններ դատախազությունում ‘

768

ՀՀ Շիրակի մարզի դատախազ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Րաֆֆի Ասլանյանը` ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի պաշտոնից:

ՀՀ Կոտայքի մարզի դատախազ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Վազգեն Ռշտունին: 
Ավելի վաղ` 2013թ. նոյեմբերի 1-ին, իր դիմումի համաձայն դադարեցվել էին Վազգեն Ռշտունու՝ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամանով` արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արտակ Ա.Հարությունյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության վերահսկողական-տեսչական վարչության պետ` ազատվելով գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական վարչության պետի պաշտոնից:

Գլխավոր դատախազի հրամաններով նշանակումներ են կատարվել նաև ՀՀ դատախազության աշխատակազմի կենտրոնական մարմնում:

ՀՀ դատախազության աշխատակազմի կազմակերպամեթոդական բաժնի պետ է նշանակվել Կարինե Սաֆարյանը`ազատվելով ՀՀ դատախազության աշխատակազմի արարողակարգի, դատախազների սպասարկման և կազմակերպամեթոդական վարչության պետի տեղակալի պաշտոնից:

ՀՀ դատախազության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժնի պետ է նշանակվել Անդրեյ Աղամալյանը` ազատվելով ՄԻՊ գրասենյակի արագ արձագանքման բաժնի պետի պաշտոնից: 

ՀՀ դատախազության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի պետ է նշանակվել Լիանա Մարկոսյանը` ազատվելով ՀՀ դատախազության աշխատակազմի արարողակարգի, դատախազների սպասարկման և կազմակերպամեթոդական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնից:

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն Հայաստանից ավելի շատ աշխատանք է ակնկալում’
Հաջորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. Հայաստանում դասական ստվերային տնտեսություն չկա’