‘Նոր կադրային փոփոխություններ ՀՀ դատախազության համակարգում’

823

ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով նշանակվել են Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի նոր դատախազներ, Սևանի կայազորի զինվորական նոր դատախազ, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ, ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետ:

Մասնավորապես.

Արդարադատության առաջին դասի խորհրդական Արսեն Վիգենի Սիմոնյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազ՝ ազատվելով Կոտայքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնից:

Արդարադատության առաջին դասի խորհրդական Արսեն Ռաֆիկի Արսենյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազ՝ ազատվելով Արարատի մարզի դատախազի տեղակալի պաշտոնից:

Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Ալբերտի Աֆանդյանը նշանակվել է Սյունիքի մարզի դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազի պաշտոնից:

Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կարեն Սամվելի Բատիկյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազի  տեղակալի պաշտոնից:

Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Թևոս Նարիմանի Միրզաբեկյանը նշանակվել է Սևանի կայազորի զինվորական դատախազ՝ ազատվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի պաշտոնից:

Արդարադատության առաջին դասի խորհրդական Վահագն Ժուլվերի Մուրադյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետ՝ ազատվելով Արմավիրի մարզի դատախազի պաշտոնից:

Նախորդ հոդվածը‘Ֆյուլե. Ազատ առևտուրն ի զորու է կրկնապատկել «Արևելյան գործընկերության» երկրներից արտահանումը ԵՄ’
Հաջորդ հոդվածը‘Թուրքական թերթ. Երևանն Անկարային խոստացել է հանձնել ԼՂՀ երկու շրջան’