Նոր կանցլերը խոստացել է շարունակել Կուրցի արտաքին քաղաքականությունը

113

Ավստրիայի նոր կանցլեր Ալեքսանդեր Շալլենբերգը հայտարարել է, որ շարունակելու է իր նախորդի՝ Սեբաստիան Կուրցի արտաքին քաղաքականությունն առանց փոփոխությունների։

Շալլենբերգը կանցլերի պաշտոնն ստանձնել է երկուշաբթի։
«Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա այստեղ էլ մենք մեր ուղեգիծը կշարունակենք առանց փոփոխությունների»,- հայտարարել է Շալլենբերգը՝ ելույթ ունենալով խորհրդարանում։

Նա շեշտել է, որ դաշնային կանցլերի դերում առաջին ուղևորությունը կկատարի այս շաբաթ՝ մեկնելով Բրյուսել, որտեղ հանդիպումներ կունենա Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՌեժիմն ապրում է ահաբեկությամբ, թմրանյութերով և զենքով
Հաջորդ հոդվածըԱՀԿ-ն հետաքրքիր է համարում տարբեր պատվաստանյութեր ներարկելու գաղափարը