‘Նոր կրակոցներ Փարիզում. ծանր վիրավորվել է մի ոստիկան’

933

Հինգշաբթի առավոտյան Փարիզի հարավում տեղի ունեցած հրաձգության արդյունքում ծանր վիրավորվել է մի ոստիկան:

Ոստիկանությունն առայժմ այս միջադեպը չի շտապում կապել երգիծական Charle Hebdw ամսագրի վրա կատարված հարձակման հետ:

Ինչպես հաղորդել է France-Presse գործակալությունը, կրակող տղամարդը ձերբակալվել է:

Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնևը լքել է նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավիրած արտակարգ խորհրդակցությունը, որպեսզի այցելի հրաձգության վայրը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Charlie Hebdo. երկու կասկածյալների նկատմամբ հետախուզում է հայտարարվել’
Հաջորդ հոդվածը‘Charlie Hebdo. Ծաղրանկարներ ամբողջ աշխարհից՝ ի պատասխան ահաբեկչության’