‘Նոր մանրամասներ Ափնա գյուղից, որտեղ գյուղացիները փակել են Վանաձոր-Երևան ճանապարհը’

1051

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Արագածոտնի մարզի Ափնա գյուղի մոտ Արայի, Ծաղկաշեն, Քուչակ ,Շենավան, Հարթավան և մի քանի այլ գյուղերի բնակիչները փակել էին Վանաձոր-Երևան ճանապարհը: Բնակիչները դժգոհում էին թոշակի բաժանման կարգից: Ափնա գյուղի գյուղապետ Ռոբերտ Կարապետյանը PanArmenian.net ի հետ զրույցում որոշ մանրամասներ է հայտնել: Ըստ նրա՝ նոր կարգով՝ թոշակները բաժանվում են շրջիկ մեքենաներով, և «Հայփոստի» աշխատակիցները ամեն գյուղում մոտ մեկ ժամ են մնում, իսկ գյուղացիները չեն հասցնում ստանալ իրենց թոշակը: «Գոնե մարդկանց հետ նախապես խորհրդակցեին, արդյո՞ք դա նրանց հարմար է, թե՞ ոչ: Հիմա հարևան գյուղերի բնակիչները միմյանց հետ քննարկել են և որոշել, որ նման բողոքի ակցիա անեն»,- ասել է գյուղապետը:

Ռոբերտ Կարապետյանը նշել է, որ այդ շրջիկ մեքենայի աշխատակիցների հետ էլ է ընդհարում եղել, բնակիչներն ասել են, որ այդ ձևը իրենց ձեռնտու չէ: Արայի գյուղապետ Էդիկ Պետրոսյանը հայտնել է, որ իրենց գյուղում բնակիչները ևս շրջիկ մեքենայի աշխատակիցներին հայտնել են իրենց դժգոհությունը և պահանջել են, որ թոշակը բաժանեն հին կարգով:

Նախորդ հոդվածը‘Կայացել է Նալբանդյան- Ֆյուլե հանդիպումը’
Հաջորդ հոդվածը‘Էմիլ Բուդաղյան. Բարձր տեղում մենակ Սուրիկ Խաչատրյանն է եղել, կրակել’