‘Նոր մանրամասներ դատավորի ձերբակալման մասին’

1946

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դեկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը կաշառք ստանալու պահին ձերբակալել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանին:

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդմամբ` Խ. Խաչատրյանը իր վարույթում քննվող գործարարի վերաբերյալ քաղաքացիական գործով նրա օգտին գործողություններ կատարելու համար պահանջել և ստացել է 20.000 ԱՄՆ դոլար: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր.օրի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Հայաստանում հանդես եկող ուրկրինացի լեգեոներները հայկական ֆուտբոլի, հայ ֆուտբոլիստների և հատկապես Հենրիխ Մխիթարյանի մասին’
Հաջորդ հոդվածը‘ԿԲ-ն փորձել է արդարանալ դավադիր գործողությունների համար’