‘Նոր մանրամասներ Յուրիկ Վարդանյանի որդու գործի մասին. Մամուլ’

1755

Թմրանյութեր պահելու կաս­կածանքով ավելի քան մեկ շաբաթ առաջ հայ-իրանական սահմանի մոտ ձերբա­կալված սպորտի նախա­րար Յուրիկ Վարդանյանի որ­դին՝ Դավիթ Վարդանյանը, պահվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում (ԱԱԾ-ում):

Երեկ, երբ «ՀԺ» օրաթերթի թղթակիցն արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության լրատվական ծառայությունից փորձել է պաշտոնա­պես ճշտել, թե որտեղ է պահվում նախարարի որդին, հրաժարվել են հարցին պատասխանել՝ նշելով, թե նշված անձը չի ցանկանում, որպեսզի իր գտնվելու վայրի մասին տեղեկությունը հրապարակվի: Թերթի թղ­թակցին հայտնի է դարձել նաև, որ սպորտի նախա­րարի որդու շահերը պաշտպանելու է հանրային պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը, որը չէր ցանկանում պատասխանել թերթի հարցերին՝ նշելով, որ գործերին դեռ չի հասցրել ծանոթանալ։ Այդուհանդերձ, կարճատև զրույցի ընթացքում ուշագրավ տեղեկատվություն է  հայտնել։ Ներկայացնում ենք հարցուպատասխանից մեկ հատված.

 — Շատ զարմացանք, որ հանրային պաշտպան է ունենալու։

 — Դե, ինչ ասեմ, երևի մարդիկ կան, որ զայրացած են, չեն ուզում… դրա համար… Քննչական մարմիններն են որոշում գրել, մերոնք էլ տվել են, եթե չտային, գործողություններ չէին կարող անել։

Մանավանդ, ինքը գրավոր լեզվին չի տիրապետում, բանավոր կցկտուր խոսում է, բայց գրավոր հայերենին չի տիրապետում, մի քանի տառ գիտի, էն էլ նկարում է։ Դե որովհետև Ամերիկայում է մեծացել, անգլերեն գիտի։

Թերթը հիշեցնում է, որ Յուրի Վարդանյանի մյուս որդին էլ՝ ծանրամարտիկ Նորայր Վարդանյանը, սեպտեմբերի 14-ին վթարի էր ենթարկվել Իսակովի պողոտայում ։

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Փոստանջյանը գործարք է առաջարկել Հովիկ Աբրահամյանին. Մամուլ’