‘Նոր մանրամասներ Յուրիկ Վարդանյանի որդու ձերբակալությունից. Մամուլ’

1375

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրիկ Վարդանյանի որդու ձերբակալման վերաբերյալ ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս։ Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, նրան թմրանյութ տեղափոխելու կասկածանքով հայ-իրանական սահմանին ձերբակալել են Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահները։

Սակայն ճշտելով, որ նա ՀՀ քաղաքացի է, բարձրաստիճան պաշտոնյայի որդի, ավելորդ աղմուկից խուսափելու համար անմիջապես հետ են ուղարկել ՀՀ՝ միաժամանակ հայ սահմանապահներին տեղեկացնելով կատարվածի մասին ու հորդորելով, որ նրանք ձերբակալեն Դավիթ Վարդանյանին։ Իսկ իրանցիներն այդպես են վարվել, քանի որ իրենց երկրում թմրանյութ պահելու համար մարդուն ենթարկում են մահապատժի, և որպեսզի ՀՀ քաղաքացուն մահապատժի չդատապարտեն, գերադասել են «հանձնել» հայրենի իրավապահներին։ «Անձամբ Յուրի Վարդանյանից երեկ «Ժողովուրդ»-ը չկարողացավ ճշտել լուրը, քանի որ նա պարզապես անցել Է ընդհատակ, սակայն այս սկանդալից հետո դեռ հրաժարական չի ներկայացրել»,–գրում է թերթը։

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանի մամուլ. Օնիշչենկոն՝ խարդավանքների և աշխարհաքաղաքականության միջև’
Հաջորդ հոդվածը‘Բա ի՞նչ եղավ Վահան Հովհաննիսյանի ագրեմանը. Մամուլ’