‘Նոր մանրամասներ Սկրիպալի գործով. Գործակալի տան շեմին «Նովիչոկի» հետքեր կան’

1961

Բրիտանական ոստիկանության կարծիքով՝ «Նովիչոկ» թույնին նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր շփման առաջին վայրը եղել է Ուիլթշիր կոմսությունում գտնվող իրենց տան մուտքի դուռը:

«Ներկա պահին փորձագետները նյարդակաթվածահարող  նյութի ամենաբարձր խտությունը հայտնաբերել են տուժածների բնակարանի մուտքի դռան բռնակի վրա»,- ասվում է Սքոթլանդ-Յարդի հայտարարության մեջ:

 BBC-ի թղթակցի կարծիքով՝ դա բացատրում է, թե ինչպես է թունանյութը հայտնաբերվել Սկրիպալի ավտոմեքենայում, ինչպես նաև՝ այն ռեստորանում, որտեղ նա ճաշել է դստեր հետ:

Հակաահաբեկչական ստորաբաժանման առնվազն 250 աշխատակիցներ զբաղվում են Սկրպալի թունավորման գործով՝ հետազոտելով 5 հազար ժամանոց տեսաձայնագրություններ և 1350 փաստացի ապացույցներ:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Սերգո Տոնոյան. «Արամ Սարգսյանը գիտի ձեւերը»’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը «պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին» երաշխիքներ է տրամադրում’