‘
Վրաստանում տեղի ունեցած ավտոպատահարից, որի ժամանակ հայեր էին տուժել, նոր մանրամասներ են հայտնի: ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Աննա Պողոսյանը տեղափոխվել է Թբիլիսի քաղաքի հիվանդանոց, իսկ Արամ Չախոյանը և Էդվարդ Սարգսյանը՝ Գարդաբանի շրջկենտրոնի հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր, ժամը 08.40-ին, ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի Հանրապետության Գարդաբանի շրջանի Թելեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Մերսեդես» մակնիշի 06 SO 044 և «Ջիպ» մակնիշի ZGN 105 պետհամարանիշերի ավտոմեքենաները:
‘