Չեչնիայի ղեկավարը և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիրը հրապարակային բանավեճի են բռնվել Նոր Մոսկվայի Նոր Վիտուտինկի միկրոշրջանում տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքից հետո, որի մասնակիցներից մեկն այդ ժամանակ չորսամյա երեխայի հետ է եղել։
ԶԼՄ-ները ծեծկռտուքին մասնակցած տղամարդկանց անվանել են կովկասցիներ։
Կադիրովը վրդովվել է, որ ԶԼՄ-ները և մասնավորապես՝ Մարգարիտա Սիմոնյանը, շեշտը դրել են ծեծկռտուքի մասնակիցների էթնիկ պատկանելության վրա։
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ RT-ի գլխավոր խմբագիրն իր տելեգրամ-ալիքում գրել է, թե «բոլոր եկվորները» և «կովկասյան ազգության անձինք հասցնելու են նրան, որ երկրում նորից խստացնեն գրանցումը, արձանագրումը, գրանցման ստուգումները մետրոյի բոլոր կայարաններում»։ «Եվ ճիշտ էլ կանեն, բա ի՞նչ»,- գրել է Սիմոնյանը և ավելացրել, որ ինքն էլ է «եկվոր և կովկասյան ազգության անձ՝ երկուսը մեկում»։
Հաջորդ օրը տեղի ունեցածին անդրադարձել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։ Նա գրել է, որ իրեն, «ինչպես և յուրաքանչյուր կովկասցու, արդեն զզվեցրել են այդ մեղադրանքները ցանկացած, թեկուզ՝ փոքր զանցանքներում»։ «Ամբողջ համացանցը մի երկու օրում լցվել է առանց բացառության՝ բոլոր կովկասցիների անպատշաճ վարքի մասին հայտարարություններով, ընդ որում, թվում է՝ նույնիսկ քաղաքականապես գրագետ մարդկանց կողմից, որոնք իրենց համարում են պետության պատրիոտներ։ Երբ կովկասցիները հաղթում են տատամիների, ըմբշամարտի գորգերի վրա կամ ռինգում՝ նրանք «ռուսաստանցիներ» են, և ողջ համացանցը հպարտանում է ռուսաստանցի մարզիկներով։ Երբ ծեծկռտուք է տեղի ուենում , և խոսում են կոտրատված ռուսերեն՝ դրանք «եկեծ-լցված (понаехавшие) մարդիկ են, որոնց բոլորի գրանցումը պետք է ստուգել»,- վրդովվել է Կադիրովը։ Նա շեշտել է, որ Հյուսիսային Կովկասի բնակիչները՝ չեչեններ, ինգուշներ, դաղստանցիներ, կաբարդինցիներ, բալկարներ և մյուսները, եկվորներ չեն, այլ Ռուսաստանի քաղաքացիներ։
«Ապրում եմ իմ տանը՝ ուզեք թե չուզեք, և այդպես է լինելու միշտ»,- գրել է Չեչնիայի առաջնորդը։
«Անբացատրելի պատճառներով՝ շատերը, ակնհայտորեն, չեն հասկանում, որ Կովկասը միայն Չեչենական հանրապետությունը, Դաղստանը Օսեթիան ու մնացածը չեն։ Ուզում եմ հիշեցնել, որ Կովկասը նաև Ադրբեջանը, Հայստանը, Վրաստանն ու էլի շատ ուրիշներն են։ Ես նույնպես, դասական աշխարհագրության տեսակետից՝ «կովկասցի» եմ։ Եվ հենց դրա համար էլ լրիվ իրավունք ունեմ քննադատելու այդ հավաքական տերմինի որոշ ներկայացուցիչների ախալ պահվածքը»,- ի պատասխան՝ գրել է Սիմոնյանը։
Ըստ BBC-ի
