‘Նոր նշանակումներ ԼՂՀ-ում’

502

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 29-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը վերանշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար` ազատվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: 

Նախագահի մեկ այլ հրամանագրով` Վիկտոր Քոչարյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար` ազատվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: 

Նույն օրը Նախագահը ստորագրել է հրամանագիր` Արշավիր Ղարամյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին:

Նախորդ հոդվածը‘ԵՊՀ-ում ֆիզկուլտուրայի դասին ուսանող է մահացել’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանը ԼՂՀ նոր ԱԽ քարտուղար և ԱԱԾ պետ է նշանակել ‘