‘
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք նոր նշանակումներ է արել:
Մասնավորապես, հայտնի լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է կրթության և գիտության նախարարության լեզվի կոմիտեի նախագահ։
Հակոբ Հակոբյանը նշանակվելէ արդարադատության նախարարության գլխավոր հարկադիր կատարող։
Արտյոմ Մխոյանը նշանակվել է արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ։
Սասուն Խաչատրյանը նշանակվել է Հատուկ քննչական ծառայության պետ։
Սասուն Խաչատրյանը «Մհեր Խաչատրյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի տնօրենն է:
‘