‘Նոր նշանակում և կադրային փոփոխություն դատախազությունում’

629

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով` Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Համբարձում Մելիք-Սարգսյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազ` ազատվելով Սևանի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից:

Արարատի մարզի նախկին դատախազ Սարգիս Մնացականյանն ազատվել է աշխատանքից` սեփական դիմումի համաձայն,և նշանակվել գլխավոր դատախազության «Հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող» վարչությունում` որպես ավագ դատախազ:

ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով` Քրիստինե Մելքոնյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական` զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության հարցերով:

Նախորդ հոդվածը‘Թուրքիան և Ադրբեջանը հրավիրված են մասնակցելու ՍՏՀԿ Երևանի նիստին’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանի պաշտպանի միջնորդությունը մինչ օրս անպատասխան է’