‘Նոր Նորքում ոստիկանությունը ստիպում է «չաշխատել» ԲՀԿ օգտին՝ սպառնալով քրեական գործով’

1500

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ահազանգում է, որ այսօր առավոտյան ոստիկանները Նոր-Նորքի բաժին բերման են ենթարկել ԲՀԿ ներկայացուցուցիչ մի երիտասարդի: Ոստիկանները ԲՀԿ-ականից պահանջել է ավագանու ընտրություններում չաշխատել ԲՀԿ օգտին, սպառնալով նրան նկատմամբ քրեական գործ հարուցել: Արդեն ոստիկանություն են մեկնել ԲՀԿ-ական պատգամավորները, ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, Վահե Էնֆիաջյանը եւ Տիգրան Ուրիխանյանը` իրավիճակին տեղում ծանոթանալու համար:

Նախորդ հոդվածը‘Ծեծկռտուք «Զվարթնոց» օդանավակայանում’
Հաջորդ հոդվածը‘ՊՍԺ-«Բարսելոնա». ֆավորիտը կատալոնացիներն են’