‘
Նոր Նորքի 8-րդ զանգվածի թիվ 6, 7, 8 շենքերի բակում iLur.am-ի արտահաստիքային լրագրող Հասմիկ Գրիգորյան մայիսի 5-ին տեսախցիկով ֆիքսել է երեք մարդու, որոնցից մեկի ձեռքին եղել են ընտրացուցակներ՝ ինչ-որ նշումներով: Տեսնելով, որ իրենց տեսանկարահանում են, կինն անմիջապես պահել է ցուցակները, իսկ կողքին կանգնած տղամարդկանցից մեկը բռնել է լրագրողի ձեռքը՝ փորձելով արգելել տեսանկարահանումը, ինչի արդյունքում տեսախցիկն ընկել է:
Հասմիկ Գրիգորյանը ահազանգել է ոստիկաններին, ովքեր միայն 20 րոպե ուշացումով կարողացել են հասնել դեպքի վայր: Լրագրողին հրավիրել են ոստիկանական բաժանմունք՝ բացատրություն տալու համար, սակայն պայմանավորվածություն է ձեռք բերվել լրագրողական աշխատանքը չդադարեցնելու նպատակով բացատրություն տալ ավելի ուշ:
Նկատենք, որ այդ տարածքում են գտնվում Նոր Նորքի 2/30 և 2/29 ընտրատեղամասերը:
‘