‘Նոր պայթյուն Դամասկոսում. Կա 6 զոհ’

696

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավային թաղամասում այսօր պաթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով 6 մարդ զոհվել, 20-ը մարմնական վնասվածքներ են ստացել, հայտնում է Reuters-ը:

«Ահաբեկիչները Դաֆ աշ-Շուկեում պայթեցրել են ականապատ ավտոմեքենան, միջադեպի հետեւանքով վեց մարդ զոհվել է», — ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:  

Սիրիայում հերթական ահաբեկչական գործողությունը տեղի է ունենում մահմեդական Զոհաբերության տոնի (Իդ ալ-Ադհա կամ Կուրբան բայրամ) նախօրյակին, երբ, ենթադրվում է, թե Սիրիայի իշխանությունները պետք է հայտարարեին զինված ընդդիմության դեմ ժամանակավոր հրադադարի մասին:

Նշենք, որ սիրիական ընդդիմությունը ներկայացնող որոշ խմբավորումներ նույնպես հայտարարել էին, որ կդադարեցնեն կրակը՝ իշխանությունների կողմից համանման խոստում ստանալու դեպքում: Սակայն «Ալ-Քաիսայի» հետ առնչություն ունեցող «Դհեբաթ ան-Նուսրա» խմբավորումն այսօր մերժել է հրադադարին միանալու առաջարկին, հայտարարելով, թե չի վստահում Սիրիայի իշխանություններին:

«Դհեբաթ ան-Նուսրա»-ն մեղսակից է Սիրիայում վերջին շրջանում տեղի ունեցած մի շարք ահաբեկչական գործողությունների: 

 

Նախորդ հոդվածը‘Աջափնյակցիները որոշել են ինքնուրույն կասեցնել շինարարությունը (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սուդանն Իսրայելին մեղադրում է իր տարածքը ռմբահարելու մեջ ‘