‘Նոր պայմանագրով որքա՞ն է կազմելու Լեո Մեսսիի հրաժարագինը’

1994

Հայտնի է դարձել, թե ըստ նոր պայմանագրի՝ որքան է կազմելու «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հրաժարագինը: Ինչպես վստահեցնում է The Sun-ը, արգենտինացի խաղացողի տրանսֆերի գնման համար այլ ակումբները ստիպված կլինեն վճարել 300 միլիոն եվրո: Հենց այսքան է կազմում 30-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը: Հիշեցնենք, որ նախորդ ամսին լուրեր էին պտտվում, թե «Մանչեսթեր Սիթի»-ն պատրաստ է վճարել այդ գումարը:

Ավելի վաղ, կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտաարել էր, որ ակումը արդեն նոր պայմանագիր է կնքել Մեսսիի հետ, և մնում է միայն լուսանկար հրապարակել: Բացի դրանից, նախագահը նշել է նաև, որ պայմանագրի ժամկետի երկարաձգման հարցում իրենք համաձայնության են հասել նաև Անդրես Ինիեստայի հետ:

Հիշեցնենք, որ Լեո Մեսսին «Բարսելոնա»-ի համակարգում է գտնվում 2000 թվականից: Նրա գործող պայմանագիրը «կապտանռնագույններ»-ի հետ նախատեսված է մինչև 2018 թվականի հունիսի 30-ը:

Նախորդ հոդվածը‘Վալերի Հովհաննիսյանն «Արարատ»-ի ղեկավարներին առաջարկել է վաճառել ակումբը, բայց մերժում է ստացել’
Հաջորդ հոդվածը‘Զեկույց. Ադրբեջանը 3 մլրդ դոլարի գաղտնի ֆոնդ է աշխատեցրել’