‘
Բուքմեյքերների շրջանում հայտնի Դիմիտրովիչ պերսոնաժը հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ երիտասարդների Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ադրբեջան-Գերմանիա հանդիպման վերաբերյալ:
Մասնավորապես, Դիմիտրովիչը հայտարարել է, որ ադրբեջանցի ֆուտբոլիստները խոշոր չափի խաղադրույք են կատարել ջախջախիչ պարտություն կրելու վրա: Ավելի ստույգ, Դիմիտրովիչի տվյալներով ադրբեջացնիները խաղադրույք են կատարել 3-ից ավելի գնդակի տարբերությամբ պարտվելու համար:
Հանդիպման արդեն 46-րդ րոպեին հաշիվը եղել է 3:0: Որպես ապացույց Դիմիտրովիչը բերել Ադրբեջանի հավաքականի դարպասապահ Մուստաֆա Քեմալի տարօրինակ գործողությունը 2-րդ րոպեին: Գոլի պահին Քեմալը դարպասային գծից ետ կանգնած է եղել:
Ադրբեջան-Գերմանիա հանդիպումը ավարտվել է 0:7 հաշվով:
‘